Macallan վիսկիի մեկ շիշը աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,1 մլն դոլարով
Հոնկոնգում աճուրդի ժամանակ 60-ամյա հնության շոտլանդական Macallan վիսկին վաճառվել է ռեկորդային 1,1 մլն դոլարով:
Այդպիսով, լոտը դարձել է պատմության մեջ երբևիցե վաճառված ամենաթանկ ալկոհոլային շիշը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր այս գործարքից ընդամենը 1 ժամ առաջ. Macallan-ի մեկ այլ շիշ վաճառվել էր 1,01 մլն դոլարով:
Երկու շիշն էլ այսպես կոչված «Մաքալանի սուրբ գրալ» հավաքածուից էին. ընդամենը արտադրվել է 24 նման շիշ, որոնք երբեք չէին ներկայացվել հանրությանը և չէին վաճառվել, մինչև որ աճուրդում այդ հավաքածուն չէին գնել 30 տարի առաջ:
Մինչև վերջերս վաճառած ամենաթանկ շիշը համարվում էր Macallan M Imperiale-ի վեցլիտրանոց ճենապակե գրաֆինը՝ 60 տարվա հնությամբ: 2014թ. աճուրդում այն վաճառվել էր 632 հազ. դոլարով: