211652_close_icon
views-count3037 դիտում article-date 12:21 15-05-2017

Հոկայդո կղզում ճապոնական հետախուզական ինքնաթիռ է վթարվել

Ճապոնիայի ինքնապաշտպանական ռազմաօդային ուժերին պատկանող LT-2 հետախուզական ինքնաթիռը անհետացել է ռադարներից Հոկայդո կղզու մոտակայքում։ Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Ավելի ուշ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են նշված կղզու հարավային մասում՝ Ասսաբու քաղաքի ջրամբարի մոտ։ Ինքնաթիռը օդ էր բարձրացել Օկադամա օդանավակայանից, որպեսզի հիվանդին շտապ տեղափոխեր այլ հիվանդանոց, սակայն Հոկայդոյի Հակոդատե օդանավակայանի մոտակայքում վթարվել է։

Նմանատիպ նյութեր