211652_close_icon

Ճապոնական Սիկոկո կղզում պտտահողմը լուրջ վնասներ է պատճառել

views-count1700 դիտում article-date 14:00 30-08-2015
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության տեղեկություններով` Սիկոկո կղզում պտտահողմը ավերել է տասնյակ տներ: Ուժգին քամին սկսել է թափ առնել Մուրոտո քաղաքում, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են ավելի քան 80 տներ: Մեծ մասամբ, վնասվել են տների պատուհաններն ու տանիքները: Այս պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր