211652_close_icon
views-count1687 դիտում article-date 21:41 25-02-2023

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ փետրվարի 25-ին, Ճապոնիայի Հոկայդո կղզում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը, մասնագետների գնահատմամբ, գտնվել է մոտ 50 կմ խորության վրա։ Էպիկենտրոնից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Ակկեսի ավանը, որտեղ ապրում է մոտ 10 հազար մարդ: Էպիկենտրոնից 50 կմ հեռավորության վրա էլ գտնվում է խոշոր նավահանգստային Կուսիրո քաղաքը, որտեղ ապրում է մոտ 180 հազար մարդ:

 Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր