211652_close_icon
views-count27157 դիտում article-date 11:08 06-05-2017

Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյուներին. գյուղը հոսանքազրկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վարուժան Փիլոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TR 779 համարանիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա և փայտե էլեկտրասյուներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սահակ Ավետիսյան ու Տիգրան Սարդարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի Մասիսի էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր իրենց հետ բերել են նաև նոր էլեկտրասյուն, որպեսզի այն փոխարինեն կոտրվածով։ Վթարի հետևանքով գյուղը ժամանակավորապես հոսանքազրկվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր