211652_close_icon
views-count95022 դիտում article-date 19:00 29-04-2017

Ճանապարհային ոստիկանություն է մեղայականով ներկայացել 19-ամյա ուսանողը, ով BMW-ով վրաերթի էր ենթարկել 4 ուսանողի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների ու բացատրական աշխատանքի արդյունքում Ճանապարհային ոստիկանություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Ավան թաղամասի 66 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Խեչումյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով 4 հետիոտնի վրաերթի ենթարկելու, նրանց անօգնական թողնելու, իսկ հետո BMW-ով վթարի վայրից փախուստի դիմելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Խեչումյանը սովորում է Ճարտարագիտական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/29/1065629/]հայտնել [/url]էինք, որ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբիանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 հետիոտների ինքնությունը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 3-րդ կուրսում, Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը, ով սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում և Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Հինանյանը, ով սովորում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մուրացանի 113/1 շենքի բնակիչ՝ 20-ամյա Լևոն Դավթյանի անվամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել էին ավտոմեքենայի տիրոջը, ով արդեն բացատրություն էր տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ինքը ավտոմեքենան տրամադրել էր մորաքրոջ տղային, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի Ճարտարագիտական համալսարանում։ [b]4 հետիոտնի վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող19-ամյա Սամվել Խեչումյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0042156001493473092557106.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր