211652_close_icon
views-count15888 դիտում article-date 19:30 22-04-2017

Քարաթափման դեպք Հրազդանի կիրճում. դեպքի վայր է ժամանել տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ժամանակավորապես դադարեցրել էին ավտոմեքենաների և քաղաքացիների շարժը Կիևյան կամրջի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նա էր, որ կամրջից քարաթափում էր սկսվել։ Տեղում ոստիկանների աշխատանքները ղեկավարում էր Մաշտոցի ոստիկանության պետ Գրիշա Ամիրխանյանը։ Մասնագետները հետազոտելով կամուրջը՝ հայտնել են, որ ոչ մի վտանգ չկա և ճանապարհը կարող են բացել։ Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր