211652_close_icon
views-count163197 դիտում article-date 15:46 17-03-2017

Խոշոր ավտովթար-վրաերթ Արգավանդում. բախվել են Ford-ն ու Ferrari-ն, Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է Ferrari-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Գեղամ Մովսիսյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Էդիկ Շահսուվարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր