211652_close_icon
views-count108803 դիտում article-date 12:34 11-06-2018

Ավտովթար-վրաերթ Արգավանդում. բախվել են Ford-ն ու Mercedes-ը. վերջինն էլ վրաերթի է ենթարկել 2 երեխայի. դեպքի վայրում իրավիճակը լարված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 85 AL 855 համարանիշի և բեռնատար Ford մակնիշի 10 SO 763 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի: Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիները իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բացի երեխաներից Mercedes-ի վարորդը, նրա կին ուղևորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց: Նշված տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է: Վթար-վրաերթի վայրում հավաքվածները ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում նմանատիպ դեպքեր ու դրա մեղավորը առաջին հերթին ոչ վայ վարորդներն են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր