211652_close_icon
views-count125825 դիտում article-date 14:56 28-02-2017

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղում ծնված երկգլխանի հորթին գյուղացիներն անվանակոչել են Մեծ և Կրտսեր Ալիևներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քուչակ գյուղի բնակիչ Վարուժան Գրիգորյանը առավոտյան մտնելով գոմ՝ նկատել է, որ Ծաղիկ կովը երկգլխանի հորթ է ծնել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վ. Գիգորյանը ասում էր. «Առաջին դեպքն է, որ գյուղում երկգլխանի հորթ է ծնվել, սակայն մի քանի ժամ հետո սատկել է»։ Գյուղացիները, իմանալով այդ մասին, զարմանում էին և կատակով ասում. «Ծնված հորթին անվանակոչել ենք Մեծ և Կրտսեր Ալիևներ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր