211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Օրգով գյուղում «Զազո» կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի սատկած հորթուկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14926 դիտում article-date 14:10 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 57-ամյա բնակիչ Վալեր Գրիգորյանը 1 օր առաջ նկատում է, որ իրեն պատկանող կովերից «Զազո» կովը անհանգիստ շարժումներ է անում:
 
Նա կանչում է հարևանին և փորձում է հասկանալ, թե ինչն է խնդիրը, ու պարզվում է, որ կովը պետք է ծննդաբերի: 
 
Մի քանի ժամ տեսնելով, որ արդյունք չի տալիս ծննդաբերությունը, դիմում են անասնաբույժին, ով զննելով կովին, հայտնում է, որ կովի արգանդում երկգլխանի հորթ կա ու միակ հարցի լուծումը կովին մորթելն է, ու այդպես էլ վարվում են և հայտնաբերում են երկգլխանի, սատկած հորթուկ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր