51717 դիտում
11:19 16-02-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը. վերջինի վարորդն ու նրա 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի և Գետավան գյուղի բնակիչ, 44-ամյա Մայիս Աղաջանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NM 348 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Մ. Աղաջանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մելքոնյանն ու 3-ամյա Անի Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության՝պարզելու նրաց սթափության աստիճանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «06»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր, իսկ վիրավորներն էլ նրա երեխաներն են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+