20914 դիտում
21:07 13-02-2017
Երևանում 19-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել Մոլդովայի քաղաքացիներին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հետաքննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 22:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արման Խաչատրյանը Mercedes մակնիշի 77 OO 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 54-ամյա Զինաիդա Բականինային և 36-ամյա Իգոր Պոզյադինին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները, ովքեր Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ են և ժամանակավորապես բնակվում են Երևանի «Ուրարտու» հյուրանոցային համալիրում, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկակական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի