15749 դիտում
22:35 06-01-2016
Երևանում Մոլդովայի 42-ամյա քաղաքացին Հանրապետական ծննդատան ավտոկայանատեղիում վրաերթի է ենթարկել ծննդատան 58-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 5-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի 6/2 հասցեում գտնվող Հանրապետական ծննդատան ավտոկայանատեղիում Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Նիկոլայ Ռադունը իր վարած Volvo մակնիշի IEI 836 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի, 58-ամյա Ջավաիր Ղադամյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը աշխատում է Հանրապետական ծննդատանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+