211652_close_icon
views-count71500 դիտում article-date 20:00 26-01-2017

Հերթական մահվան ելքով վրաերթը Երևան-Աբովյան ճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, Volkswagen մակնիշի 85 VV 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 30-ամյա Արմեն Բերուջանյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադը՝ բժիշկներ՝ Միքայել Ափինյանի և բուժակ Երվանդ Խաչատրյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ հարվածը եղել է մահացու: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, տեղակալներ Աշոտ Սայադյանն ու Հայկազ Մաթևոսյանը: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը, ով կլիներ մոտ 75-80 տարեկան տղամարդ, չթույլատրելի հատվածով է անցել, իսկ ճանապարհին բացակայում է արտաքին լուսավորությունը, մինչդեռ օերր շարունակ Երևանի քաղաքապետարանի չինովնիկները կուրծք ծեծելով՝ զբաղվում են ինքնագովազդով՝ հայտարարելով, թե մայրաքաղաքում օր-օրի ավելանում են արտաքին լուսավորությամբ փողոցները, մինչեդեռ և՛ լուսավորության և՛ վերգետնյա անցումի բացակայության պատճառով նշված հատվածում հաճախակի են լինում նման դեպքեր: Գոնե այս դեպքից հետո քաղաքապետարանի տաքուկ կաբինետներում նստած չինովնիկները հետևություններ անեն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստնաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 82-ամյա Ռազմիկ Տեր-Մինասյանն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր