211652_close_icon
views-count102891 դիտում article-date 22:20 20-09-2020

Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի չարաբաստիկ ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կան զոհեր և վիրավորներ. պատկան մարմինները ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ, ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Ժամը 21:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ էին: [b]******[/b] [b] Թալինի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Մելքոնյանը, իսկ 06-ը վարել է Երևանի բնակիչ, 77-ամյա Յուրիկ Սարգսյանը: Վթարի հետևանքով Յու. Սարգսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 70-ամյա Շուշանիկ Ղզողյանը տեղում մահացել էին, իսկ անչափահաս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7-ամյա Աննա Ս.-ն, 4-ամյա Յուրիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 26-ամյա Լիլիթ Պողոսյանը՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Mercedes-ի վարորդ Ա. Մելքոնյանը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 38-ամյա Հասմիկ Արզիկյանը, 15-ամյա Լուիզա Մ.-ն և 11-ամյա Սաշա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Մելքոնյանը աշխատում է Գյումրի օդանավակայանում ԱԱԾ սահամանային վերահսկողության բաժնի պետ:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր