Արտակարգ իրավիճակ Երևանում․ Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, գլխավոր ճանապարհին գտնվող դիտահորը փլուզվել է, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում» քնած են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում, ժողովրդին հայտնի ձիարշավարանից դեպի Աէրացիա տանող թաղամասի ճանապարհին փլուզված դիտահորը պատուհաս է դարձել վարորդների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորի փլուզման պատճառով նույնիսկ մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենաներ են ընկել՝ վնասելով անվահեծանները, բարեբախտաբար՝ առանց զոհերի ու վիրավորների։
Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն արդյո՞ք տեղյակ է, որ իր վարչական տարածքում նման վիճակ է, ինչի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը անգործության են մատնված։ Արդյոք ո՞վ պետք է խնդիրը լուծի՝ քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանը, թե դիտահորի սեփականատերը, ով մինչև այժմ հայտնի չէ։
Բնակիչները միայն ուզում են, որ մեկ օր շուտ խնդիրը լուծվի։
Իսկ որպես ժամանակավոր լուծում դիտահորի հարևանությամբ գործող ավտոլվացման և ավտովերանորոգման աշխատակիցները որպես ժամանակավոր «պաշտպանիչ պատ» տեղադրել են աղբաման։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։