15222 դիտում
20:49 25-04-2014
Մահվան ելքով վրաերթ` Երևանում, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում Ford մակնիշի 29 ԼՍ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ, տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, ո ր նշված հատվածում բացակայում է ճանապարհի գծանշումները, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում և միայն էլեկտրասյան վրա փակցրել են «Զգուշացե'ք, երեխաներ են» ցուցանակը ու դրանով պատկան մարմիններն իրենց գործն համարել են ավարտված և իրենց ուղեղներին զոռ չտալով, չեն մտածել, որ գործը կիսատ թողնելու հետևանքով հնարավոր է տեղի ունենան ողբերգական ավտովթարներ ու վրաերթեր:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2095 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)