211652_close_icon
views-count2815 դիտում article-date 18:57 19-08-2026

Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ գլխավոր մայրուղում, ստեղծվել է 2-3 կիլոմետրանոց խցանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 19-ին, նշված ճանապարհին տեղի են ունեցել 2 ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Առաջին պատահարի հետևանքով կան տուժածներ, իսկ երկրորդ պատահարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները,  քանի որ վրացական համարանիշներով բեռնատարի և «Toyota»-ի բախման հետևանքով «Toyota»-ի վարորդը պահանջում է ԱՊՊԱ գործակալին։ Իսկ մեծն ԱՊՊԱ-ն մինչև այժմ չկա, ու դա է պատճատը, որ խցանումը երկարում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր