29712 դիտում
10:33 18-01-2017
Սյունիքի մարզում մի խումբ բժիշկներ պահանջում են չեղյալ հայտարարել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապանի բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ի նշան բողոքի՝ հավաքվել են Սյունիքի մարզպետարանի առաջ և պահանջում են, որպեսզի մարզպետ Վահե Հակոբյանը չեղյալ հայտարարի իր կայացրած որոշումը, որով աշխատանքից ազատվել է Կապանի հիվանդանոցի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փոխարեն առաջիկայում Կապանի հիվանդանոցի տնօրեն է նշանակվելու Կապանի բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոման Սարգսյանը։
Ըստ մեր տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը իր մոտ է կանչել նախկին տնօրեն Ս. Օրբելյանին և հայտնել, որ նա պետք է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնի, սակայն Ս. Օրբելյանը մերժել է, ինչից հետո մարզպետը նրան ազատել է աշխատանքից։
Կապանի մեր աղբյուրներն էլ նշում են, որ Ս. Օրբելյանին դեռ այն ժամանակ պետք է աշխատանքից ազատեին, երբ նրա ղեկավարած բժշկական կենտրոնում անհեթեթ մահեր տեղի ունեցան։ Մարդիկ գերադասում էին ծախս անեին ու իրենց հիվանդին տեղափոխեին մայրաքաղաք կամ Սիսիանի զինվորական հոսպիտալ, միայն թե Կապանի հիվանդանոց չընկնեին։
Եղել են անգամ դեպքեր, երբ քաղաքացիները իրենց հիվանդի համար ահազանգել են բժշկական կենտրոն, սակայն բժիշկների ժամանումը տևել է երկար, ստիպված հիվանդատերերը իրենց միջոցներով են հիվանդին տեղափոխել Կապանի բժշկական կենտրոն։
Կապանցիների հիշողության մեջ թարմ է վերջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/26/105060/]դեպքերից մեկը[/url], երբ ծննդատանը մահացան ծննդկանն ու երեխան ու այդքանից հետո տնօրենը, եթե թասիբ ունենար, հրաժարական կտար, սակայն երևի աթոռը մարդկային կյանքից ավելի քաղցր է, դրա համար էլ դուրս են եկել փողոց նրա մի քանի համակիրներ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ։
***
Քիչ առաջ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ այսօր՝ հունվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին:
Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:
2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:
Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Նմանատիպ նյութեր
825 դիտում
12:00 04-06-2015
Թբիլիսիում պահանջում են չեղյալ հայտարարել մարիխուանայի օգտագործման համար նախատեսված քրեական պատիժը
1278 դիտում
09:40 23-07-2015
Նյու Յորքի հազարավոր ամերիկացիներ պահանջում են չեղյալ հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը
Այս բաժնից
19079 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են