Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի խորհրդանիշ համարվող 30-ից ավելի արագիլների բները հայտնվել են վտանգի տակ. խնդիրը լուծելու համար ՀԷՑ-ը կարող է դիմել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում բնակիչներին մտահոգում ու անհանգստացնում է այն փաստը, որ առաջիկայում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պատրաստվում է ճանապարհների հիմնանորոգման ընթացքում, որը կատարվում է կառավարության ֆինանսավորմամբ, ճանապարհներից մոտ 1 մետր հեռացնել 30-ից ավելի բետոնե էլեկտրասյուները։
Այսօր՝ մարտի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Գովելի է, որ կառավարությունը հսկայական ֆինանսներ է ներդնում մեր բնակավայրի զարգացման համար, որ վերջապես 30 տարի կարոտ էինք էս աշխատանքներին։ Ու հիմա կառավարության ֆինանսավորմամբ այն կյանքի է կոչվում։ Անցկացվում են նոր ջրագծեր, կոյուղատարեր, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում կառավարությանը։ Բայց անկեղծ մի քիչ սիրտներս կախ է ընկել, երբ իմացանք, որ բոլոր բետոնե էլեկտրասյուները նշված վայրերից տեղափոխվելու են, որպեսզի ճանապարհը ոչ միայն մի քիչ լայնանա, այլ նաև հետիոտներն ունենան ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Բայց չգիտենք, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագետները ոնց են այդ բետոնե էլեկտրասյուները տեղափոխելու, որ արագիլների բներին վնաս չպատճառվի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, մեր գյուղը առանց չափազանցության ամբողջ աշխարհին հայտնի է էս մեր արագիլներով, անգամ շատերս համարում ենք մեր գյուղի խորհրդանիշներից։ Մի կողմից ուրախանում ու ողջունում ենք կառավարության քայլերը մեր համայնքը զարգացնելու ուղղությամբ, մյուս կողմից էլ լուրջ մտահոգություններ ունենք, որ սյուները տեղափոխելիս արագիլների բները չեն պահպանվի։ Ու հաստատ եթե գյուղում հարցում կատարվի, 99 տոկոսը կնշի, որ ավելի լավ է ճանապարհը լինի մի քիչ նեղ, բայց արագիլները մնան։ Իսկ եթե հնարավոր է անվտանգ տեղափոխել, ավելի գոհ ու շնորհակալ կլինենք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարող է այդ հարցով դիմել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանին, որպեսզի փրկարարները իրենց օգնեն, որ Փրկարար ծառայությունում կան այդպիսի պրոֆեսիոնալներ, դա գաղտնիք չէ։ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը դրա վառ ապացույցն է, որտեղ այնպիսի փրկարարներ կան, որոնց մասին ի դեպ ոչ միայն Հայաստանում ու ԱՊՀ, այլ նաև աշխարհի շատ երկրներում գիտեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։