211652_close_icon
views-count97199 դիտում article-date 10:02 29-12-2016

Lexus-ով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. գեներալը, ում տեղափոխել են հիվանդանոց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ է և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել են համարանիշները, որոնք եղել են ՀՀ ՊՆ համարանիշներ։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի անվադողերը ձմեռային են, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, իսկ ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի եղել, ոչ մի սառույց, մշակված է եղել և տեղադրված են եղել նախազգուշացնող նշանները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր