131931 դիտում
20:33 02-12-2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Explorer-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. տեղում են վաշտի հրամանատարը, ՀԿԳ ավագ քննիչն ու «Ճանշին»-ի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 MV 922 համարանիշի և Ford Explorer մակնիշի 03 ՕD 688 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մատինյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամալել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի և բաժնի պետ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ford Explorer մեքենայի միջից վիրավորներին դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արթուր Կարապետյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Ծաղկահովիտի և Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Քննիչի հանձնարարականով մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհը անցանելի է, մերկասառույց և ձյուն չկա, իսկ տեղում փրկարարներին ավտոմեքենաները տեղափոխելու հարցում օգնում են Արագածի ճանշինի աշխատակիցները՝ ճանշինի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:
***
10։10
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են. Ford-ը վարել է ՌԴ քաղաքացի, Երևան քաղաքի Մելիքյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արթուր Սահակյանը, իսկ Mercedes-ը վարել է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 30-ամյա Աշոտ Թեմուրյանը։
Վթարի հետևանքով մահացել է Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արմեն Լավրենտի Մատինյանը, իսկ Ա. Թեմուրյանը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ալինա Մատինյանը, Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ, 34-ամյա Գասպար Իզմիրյանը և 28-ամյա Լիլիթ Մատինյանը և Ford-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 53-ամյա Սեդրակ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Մատինյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կնոջ քրոջ ամուսինն էր։[/color]
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+