Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ժողովրդին հայտնի ավտոբուսների պարկի մոտ «Kia»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության 2 բրիգադի բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միհրդատ Ալեքսանյանն ու Վարազդատ Աթանյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչը մարվել է քաղաքացիների ուժերով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։