211652_close_icon
views-count61146 դիտում article-date 00:36 18-11-2016

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային ոստիկանապետերի և բաժինների պետերի փոփոխություններ է կատարել

Երեկ` նոյեմբերի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել Համլետ Ղամբարյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն վարչության պետի առաջին տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, Արսեն Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել Գևորգ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր