ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բաժինների պետերի փոխատեղումներ է կատարել
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանավել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ: