Արարատի մարզպետը հավակնություն ունի «Փչան Թոդորոս» տիտղոսին արժանանալու. նման պաշտոնյաներն են, որ վարկաբեկում են Կառավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանում կան մարզպետներ, ովքեր աշխատում են ոչ թե իրենց թափանները լցնելու, այլ իրոք ժողովրդի հոգսերը թեթևացնելու, քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները հրատապ լուծեու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, կարծես, հավակնություններ ունի արժանանալու «Փչան Թոդորոս» տիտղոսին:
SHAMSHYAN.com-ը մի քանի հրապարակումներ է կատարել, որով Արարատի մարզի բնակիչները իրենց զայրույթն են ուղղել Արարատի մարզպետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին և այդ ամենը քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծումն է, որը սակայն Արարատի մեծն մարզպետ Սեդրակ Թևոնյանը ամեն անգամ խոստանում է, որ կարճ ժամանակում պրոբլեմը կլուծվի, քանի որ այն վերցնում է իր հսկողության տակ, բայց ամեն անգամ մարզպետի խոսքը փուչիկի նման պայթում է:
Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ գյուղի 25 և 26 փողոցների նրբանցքներում մի քանի տարի է՝ խմելու ջուրը հոսում է փողոցներով մեկ, բնակիչները արդեն հոգնել են «Վեոլիա ջուր» ու Արարատի մարզպետարան զանգահարելով, իսկ հրապարակման օրը մեզ հետ զրույցում մարզպետն ասում էր, թե՝ «1 օրում խնդիրը կլուծեմ, բա որ ես իմանայի, որ իմ մարզում խմելու ջուրը վնասվել ու գնում-կորում է, բա ես պարապ կնստեի՞ տեղս»:
Պարզվում է՝ հրապարակումից ահագին ժամանակ է անցել, սակայն մարզպետի տված խոստումը չի իրականացվել:
Երևի թե մարզպետին հաճույք է պատճառում, որ իր մարզում նման խնդիրների պատճառով բնակիչները ամենավերջին խոսքերն են ուղղում տեղական չինովնիկների հասցեին:
Հիմա արդեն բնակիչների խնդրանքը փոխանցում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին ու վստահ ենք, որ նրա միջամտության արդյունքում 2,5-3 տարի չլուծվող խնդիրը կկարգավորվի ու Արարատի մարզպետն ու «Վեոլիա ջուր»-ը համատեղ ի շահ բնակչի կգործեն:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ վերջին տարիներին ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի «Վեոլիա ջրի» նկատմամբ, գաղտնիք չէ, ու դրա միակ մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն է, քանի որ սպառողները, երբ խնդիրներ են ունենում, զանգում են «Վեոլիա ջուր», կամ պատասխանում են բավականին ուշ, կամ էլ՝ ոչ բարյացակամ:
Դեկտեմբերի 3-ին Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի 26 և 25 փողոցների նրբանցքում բնակվող բնակիչները իրենց զայրույթն էին հայտնել «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«2.5-3 տարի է՝ էս խնդիրը կա, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով էս փողոցում քայլելը դարձել է վտանգավոր, քանի որ եղել են դեպքեր, երբ տարեց մարդիկ վայր են ընկել ու հայտնվել ցեխաջրում, իսկ ցեխաջուրը ստեղծվել է «Վեոլիա ջուր» ընկերության փնթի, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:
Անընդհատ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», բայց ոչ մի օգուտ, մի անգամ եկան, փորեցին, վթարված խողովակը սարքելու փոխարեն փայտից չիվի խփեցին, համարեցին խնդիրն ադքանով ավարտված ու թողին, գնացին:
Դրանց գնալուց մի 2 օր հետո նորից սկսեց ջուրը դուրս տալ:
Զանգահարում ենք, էն ժամանակ եթե պատասխանում էին, ապա հիմա ասում են, թե դա մեր գործը չի:
Եթե ձերը չի, բա ինչի՞ համար ենք մենք ձեզ վճարում, կանոնավոր մուծումներ անում:
Ստացվում է՝ դուք մեզնից չարած գործի դիմաց գումար եք ստանում:
Աշխարհում չես գտնի մի պետություն, որտեղ ջրի կորստի համար նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերվի, ինպես «Վեոլիա ջուր»-ն է վերաբերվում մեզ հետ:
Էլ հույս չունենք «Վեոլիա ջրից», էդ ընկերությունը դարձել է մեր աչքի փուշը, դրա համար էլ ստիպված դիմում ենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե նա խառնվի գործին ու հարցը, վստահ ենք, ժամերի ընթացքում կկարգավորվի, իսկ կարգավորումը էդքան էլ դժվար չէ, մի 2 ժամով ջրամատակարարումը թող դադարեցնեն, վթարված ջրի խողովակը, որ հազիվ մի քանի մետր անի, փոխեն նորով:
Ու դա քանի տարի է՝ «Վեոլիա ջուր»-ը չի անում:
Էլ չենք ասում, որ էդ ջրի կորուստը մի կողմից, ում քթերից է դուրս բերելու «Վեոլիա ջուր»-ը էդ փողերը, գիտենք, մեր՝ հասարակ սպառողներիս քթերից:
Իսկ որ ջրի հոսքի պատճառով փողոցը դարձել է վտանգավոր՝ հետիոտների համար, ջուրն էլ հոսում ու վնասում է մարդկանց տների ու պարիսպների հիմքերը, դա չի մտահոգում էդ պատուհաս «վեոլիաջրականներին»:
Էնպես որ, դրանք քանի տարի է՝ տեղում դոփում են, հիմա ստիպված դիմում ենք Արարատի մարզպետին, հավատալով որ նրա միջամտության շնորհիվ հնարավոր է վերացնել ջրի կորուստը»:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի