211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count44571 դիտում article-date 21:06 12-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Բերդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շավարշ Մաչկալյանը և Դավիթ Ղազարյանը։

Հրշեջ փրկարարները մարել են Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արարատ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով վարորդը դիմել է «Բերդ» բժշկական կենտրոն՝ բուժօգնության։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր