211652_close_icon

Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ Հրազդանից գողացել են թվով 10 արծաթափայլ եղևնիներ և երբ վերադաձել են «սև գործը» նորից կրկնելու, Հրազդանի համայնքային ոստիկանները նրանց ձերբակալել են

views-count34004 դիտում article-date 11:52 12-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները՝ Անի Դանիելյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցից համայնքային սեփականություն հանդիսացող արծաթափայլ եղևնիների գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Վահագն Դ․-ի կողմից շահագործվող «DODGE» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Վահագն Դ․-ին, 22-ամյա Նժդեհ Դ․-ին և 41-ամյա Իշխան Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներին Վահագն Դ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 5-ին իր եղբոր որդի Նժդեհ Դ․-ի և իր ընկեր Իշխան Ս․-ի հետ իր կողմից շահագործվաղ «DODGE» մակնիշի ավտոմեքենայով եկել են Հրազդան քաղաք և քաղաք մտնող ավտոճանապարհի աջակողմյան հատվածից Նժդեհ Դ․-ի ու Իշխան Ս․-ի հետ միասին գողացել են մոտ 10 հատ արծաթափայլ եղևնի, բեռնել են իր կողմից շահագործվող ավտոմեքենան, տեղափոխել և դատարկել են Վաղարշապատ քաղաքում և կրկին հիշյալ աձանց հետ նույն ավտոմեքենայով վերադարձել են Հրազդան քաղաքի նույն վայր և տեղահան են արել ևս 4 հատ արծաթափայլ եղևնի։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր․ օր․-ի 254 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Վահագն Դ․-ն, Նժդեհ Դ․-ն և Իշխան Ս․-ն ձերբակալվել ու տեղափոխվել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր