Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Նորապատ գյուղում պայթյուն է տեղի ունեցել երկաթե գլանատակառում (ցիստեռ)․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (ցիստեռ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Գրիգորյանը և Ալյոշա Հարությունյանը
Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Այրվել է 15 գծամետր էլեկտրական մալուխ և էլեկտրական գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է, այնուհետև հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։