ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նշանակվել են ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետեր
                        Այսօր` մարտի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Վերջինս Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: 
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ: 
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության կենտրոնական բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: 
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ: 
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, իսկ ոստիկանության Մասիսի բաժնի նախկին պետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ:
 Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանաով ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ: 
Վ. Գասպարյանի  մեկ այլ հրամանով Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի  բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Գառնու բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի  մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնից և նշանակվել  ոստիկանության Արագածոտնի մարզային  վարչության  պետ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/02/78523/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ էր ստորագրել: 
Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էին ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

