211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպչել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը

views-count71691 դիտում article-date 11:31 12-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 22-ամյա Դ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ից մինչև 21։30-ը Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան ընթանալիս գնացքի վագոնում նստարանին նստած 30-40 տարեկան անհայտ անձը ոտքով դիպչել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերը նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր