Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, մարդատար Газель-ն ու Mitsubishi Pajero-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են 56-ամյա Հրաչ Կոստանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 07 56 Տ համարանիշի, 30-ամյա Արարատ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 DN 399 համարանիշի և 63-ամյա Սամվել Թորոսյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Վարազդատ Բաբայանն ու Հովհաննես Սարգսյանը։
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին և ուղղություն է վերցնում Չարբախից մինչև Ռայկոմ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի