211652_close_icon
views-count180687 դիտում article-date 21:42 21-10-2016

«Տարվա հարսանիք» Աբովյան քաղաքում. տարիներ առաջ ավտովթարի ենթարկված հակառակ կողմի վիրավորները ամուսնացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհհաննես եկեղեցում տեղի ունեցավ Շահենի և Լուսինեի հարսանեկան արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փեսան ու հարսը իրար հետ ծանոթացել են 2012 թ.-ի դեկտեմբերին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: Երկուսի ավտոմեքենաներն էլ բախվել են միմյանց, որից հետո ապագա փեսան ու հարսը հայտնվել են հիվանդանոցներում: Ի ուրախութուն մեզ, վնասվածքները լուրջ չեն եղել և բժիշկների շնորհիվ նրանք կարճ ժամանակում լքել են հիվանդանոցը և նրանց ծանոթությունը վերածվել է Ռոմեո և Ջուլիետի սիրո պատմության, բայց ոչ իտալական, այլ հայկական՝ «չաղ հարսանիքի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է նորապսակներին և ներկայացնում նաև տարիներ առաջ վթարի վայրում արված ֆոտոռեպորտաժը: [img]/ups/images/0549932001477072284667208.jpg[/img][img]/ups/images/0954705001477072287686696.jpg[/img][img]/ups/images/0497741001477072294647261.jpg[/img][img]/ups/images/0569707001477072299268206.jpg[/img][img]/ups/images/0751486001477072303459718.jpg[/img][img]/ups/images/0842054001477072308880637.jpg[/img][img]/ups/images/0459537001477072312410223.jpg[/img][img]/ups/images/0078393001477072317985192.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր