211652_close_icon
views-count43825 դիտում article-date 16:45 16-10-2016

Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի կադրերի բաժնի ղեկավարին ու նրա աղջկան

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Սոնա Մանուչարյանին և 3-ամյա Մարիամ Պողոսյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծոութնյուներ վրաերթի կատարած ու փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Մուրացան բժշկական կենտրոն, իսկ Ս. Մանուչարյանը աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես կադրերի բաժնի ղեկավար: Վրաերթի ենթարկվածն էլ նրա աղջիկն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր