211652_close_icon
views-count8243 դիտում article-date 16:23 05-10-2018

Գազի սակագներում որևէ ֆինանսական միջոց նախատեսված չէ «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով ներդրումների համար. «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեությանն առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ: Այս մասին ասվում է Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որևէ ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար: Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն»: Հիշեցնենք, որ Էդուարդ Արզումանյանը հայտարարել էր, որ առկա են ռիսկեր սակագների մեջ ներառվող գազի կորուստների ցուցանիշի մասով:

Նմանատիպ նյութեր