20017 դիտում
16:27 11-07-2014
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն ունի օպերատիվ տվյալներ, թե ով է ծեծի ենթարկել Աբովյանի նախկին քաղաքապետին, ում հայտնաբերելու համար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ:
Նմանատիպ նյութեր
49558 դիտում
12:25 07-07-2016
Ողբերգական դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի
43888 դիտում
16:45 16-10-2016
Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի կադրերի բաժնի ղեկավարին ու նրա աղջկան