211652_close_icon
views-count137880 դիտում article-date 14:00 15-10-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որն արվել է երեկ Ռուսաստանում՝ ողբերգական ավտովթարից րոպեներ անց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը և այն կատարվել է վթարից րոպեներ անց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 14-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 04:30-ի սահմաններում, Բեսլան-Վլադիկովկաս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Mercedes sprinter մակնիշի 50 AA 515 համարանիշի երթուղային ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 27 հոգի մարմական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Մահացածների մեջ էին նաև երկու վարորդները: Ավտոմեքենայում եղել էին 52 հոգի, որոնց մեծ մասը ՀՀ և ՌԴ քաղաքացիներ էին: Նշված երթուղային ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ Կարեն Պողոսյանի անվամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր