211652_close_icon
views-count476688 դիտում article-date 09:38 06-09-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ հանրապետությունը ցնցած Hummer-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. վթարի պատճառ դարձած կասկածյալը փրկարար է, ով ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմանբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ ձերբակալվել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Հակոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լ. Հակոբյանին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում հետադարձ է կատարել և խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսեցին աշխատել նաև այդ ուղղությամբ։ Հայտնաբերվել է նաև տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լ. Հակոբյանը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։ Ոստիկաններն ու քննիչները, եթե չհայտնաբերեին տեսախցիկի նկարահանած տեսանյութը, ապա վթարային իրավիճակից հետո դեպքի վայրից փախուստի դիմած Լ. Հակոբյանը և նրա Honda Accord մակնիշի ավտոմեքենան չէր հայտնաբերվի, և շատերը կմտածեին, որ Hummer-ի վարորդն արդարանում է՝ փորձելով իրավապահներին մոլորեցնել։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/05/1076586/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արգիշտի Տոնոյանը, Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երեխայի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարզվել էր՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել էր Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Մկրտչյանը, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանը, իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Ասրյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Սարգսյանը, 31-ամյա Ասյա Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկանները ունեն նաև օպերատիվ տվյալներ, որ մեկ այլ ավտոմեքենա, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել էր վթարային իրավիճակ և Hummer-ի վարորդը, հավանաբար, արագ ընթանալով, փորձել էր խուսափել, որպեսզի չբախվեր ճանապարհի մեջտեղի չթույլատրելի հատվածում հայտնված սպիտակ գույնի ավտոմեքենային, դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ: [b]Կասկածյալ, ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0019509001504680810969121.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [color=#CC0000]Դեպքի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:00-ին,«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում։ [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր