96477 դիտում
17:44 27-05-2020
Ողբերգական դեպք Երևանում. «Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրայր Մ.-ն և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին իր նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրայր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
23288 դիտում
15:03 21-09-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կոտայքի մարզից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
67108 դիտում
14:56 11-03-2021
Ողբերգական դեպք Վայքի ծննդատանը․ 25-ամյա ծննդկանի նորածինը ծնվելուց 15 րոպե անց մահացել է
Այս բաժնից
1546 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)