211652_close_icon
views-count35771 դիտում article-date 13:52 14-09-2016

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆայել Սարխոշյանը իր վարած Mercedes մակնիշի 09 QQ 499 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին։ Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարխոշյանը, նրա ուղևորներից, համաքաղաքացիներ, 22-ամյա Արգիշտի Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 21-ամյա Յուրիկ Սեդրակյանը՝ Արտաշատի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 08։00-ի սահմաններում, Յու. Սեդրակյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննիչ Ասատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր