211652_close_icon
views-count106161 դիտում article-date 09:25 10-09-2016

Ողբերգական դեպք Երևանում. ոստիկանության մայորը ոչ սթափ վիճակում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի 99 DD 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, վրաերթի ենթարկվածը մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, իսկ վարորդ Վ. Կիրակոսյանն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն։ Վարորդն էլ տեղում ենթարկվեց փորձաքննության և պարզվեց, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր