211652_close_icon
views-count132757 դիտում article-date 10:13 14-09-2021

Երևանում 25-ամյա վարորդը, ում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, ոչ սթափ վիճակում Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գ;խավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր