211652_close_icon
views-count3184 դիտում article-date 22:06 18-08-2026

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մարտին Սիմոնյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Ե. Սերոբյանը աշխատում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իսկ նրա տղան՝ Ժորժիկ Սերոբյանը աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես բժիշկ, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր