211652_close_icon
views-count1456 դիտում article-date 13:13 18-08-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Բեկոն Պրոդուկտ»-ի մոտ բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին, ապա քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 74-ամյա Սեյրան Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 27-ամյա Արսեն Պ․-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արսեն Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշ Նահապետյանը և Գոռ Վահրամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր