Վարորդների ու զբոսաշրջիկների համար պատուհաս դարձած՝ Օհանավան բնակավայրից Հովհաննավանք տանող ճանապարհը վերջապես հիմնանորոգվեց․ ՏԿԵ նախարարի մեկ հանձնարարականով գործը դեպի դրական կողմ գլխիվայր շրջվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրից, որտեղից դեպի Հովհաննավանք տանող ճանապարհը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների, ինչու չէ, նաև հետիոտների, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության շնորհիվ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հսկողությամբ երկար ու ձիգ ամիսները մնացին անցյալում ու ճանապարհի հիմնանորոգումը իրականացնող «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն կարծես թե սայլը տեղից շարժեց։
Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվել է, ինչի համար բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում Դ. Խուդաթյանին, Ս․ Մովսիսյանին, Թ. Շահվերդյանին և «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ին, որ վերջապես, ինչպես իրենք են ասում, իրենց փողոցում էլ գարուն եկավ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 30-ին ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էինք հրապարակել Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրից դեպի Հովհաննավանք տանող՝ վթարների վայր դարձած անբարեկարգ ճանապարհի մասին, որտեղ առկա խոչընդոտները մի իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն տեղաբնիկների, այլև հյուրերի, այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար։
Հրապարակումից հետո Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը խոստացել էր, որ 1-2 օրվա ընթացքում հարցն իր կողմից կկարգավորվեր, իսկ հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 1 ամսվա ընթացքում ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգեր, և երթևեկությունը կդառնար անվտանգ։
Հուլիսի 26-ին սակայն ականատես էինք եղել, որ Աշտարակի քաղաքապետի խոստացածը իրականություն չէր դարձել։ Ճանապարհը գտնվել էր նույն, ավելի վատ վիճակում, ու մարդիկ իրենց խոսքն էին ուղղել Աշտարակի քաղաքապետին՝ ասելով. «Որպես քաղաքապետ լավ է, որ Աշտարակ քաղաքում գործեր եք անում, բայց Աշտարակն ունի նաև վարչական բնակավայրեր, որտեղ շատ բաներ անտեսում եք։ Մենակ Աշտարակը ասֆալտապատելով, ծառեր տնկելով, արտաքին լուսավորության հարցը լուծելով՝ դա Աշտարակ չէ։
Ձեր գործերն ուղղեք նաև վարչական բնակավայրերին, այդ թվում՝ Կարբիի, Փարպիի, Օշականի, Օհանավանի և մյուս տեղերին, թե չէ մենակ Աշտարակով եք զբաղվում։ Բա էդ ընտրությունների ժամանակ իրար հերթ չտալով գալիս եք վարչական բնակավայրեր ու սարեր եք խոստանում, և այդ ամենը ընտրություններից հետո դառնում է օդ։ Այնպես որ, այս ճանապարհը, որը հազիվ 500 մետր լինի, ամիսներ շարունակ թողել եք բախտի քմահաճույքին։
Երևի թե խնդրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի օր այցելի այստեղ, ու վստահ ենք՝ հենց իմացաք վարչապետը այցելելու է, ժամերի ընթացքում ասֆալտապատումը կիրականացնեք»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։