Երևանի 103 շտապօգնության բժիշկները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը և որ ուրիշի ցավ չկա. ընտանիքի անդամների կողմից փողոցում հայտնված անօգնական կնոջը հերթական անգամ տեղափոխեցին հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ են Հիպոկրատի տված երդմանը և ուրիշի ցավ չկա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնություն հերթական ահազանգն է ստացվում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի դիմաց գտնվող զբոսայգում, քաղաքացին անօգնական ընկած է գետնին և անհրաժեշտ է բուժօգնություն։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, մոտ 29 տարեկան կնոջը պատգարակով մոտեցրեցին շտապօգնությանը, ինչից հետո տեղափոխեցին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին.
«Ինչքան ժամանակ է՝ այս կինն անօգնական վիճակում գտնվում է այգում։ Կամ այստեղ էինք իրեն տեսնում, կամ եկեղեցու տարածքում։ Մի քանի անգամ զանգահարել ենք թաղապետարան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի գան ու նրան տեղափոխեն խնամքի կենտրոններից մեկը, բայց ոչ մի դրական պատասխան։ Մեզ ասել են, որ ընտանիքի անդամները տունը վաճառել ու մեկնել են արտերկիր, իրեն էլ թողել են փողոցում, բախտի քմահաճույքին։
Քանի օր է՝ քաղաքացիներով ինչով կարողանում, օգնում ենք՝ սնունդ, հագուստ։ Բայց որ մնացել է բաց երկնքի տակ, որը պետք է մտահոգի Սոցապ նախարարությանն ու նախարար Արսեն Թորոսյանին, դա փաստ է։ Երևանի շտապօգնությունն ի՞նչ անի, կանչը գրանցում է, գալիս տանում է, ոչ մի հիվանդանոց, ոչ մի խնամքի կենտրոն չի ընդունում, անգամ տեղափոխել են Նուբարաշենի հոգեկան առողջության ազգային կենտրոն, էնտեղ էլ են հրաժարվել ընդունել։
Հիմա խնդրում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի շատ արագ լուծեն խնամքի կենտրոն տեղափոխելու հարցը, հակառակ դեպքում հերթական անգամ շտապօգնությունը եկավ, տարավ, բայց հեսա հիվանդանոցները չեն ընդունի, եթե ընդունեն էլ, հաջորդ օրը դուրս կգրեն և նորից խեղճ կինը կհայտնվի փողոցում»։
Հավաքվածները նշում էին նաև, որ այսօր առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն են եկել, սակայն ոչինչ չեն ձեռնարկել՝ արդարանալով, թե կնոջով պիտի զբաղվի սոցապ նախարարությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։