211652_close_icon
views-count57614 դիտում article-date 21:45 07-09-2016

Առեղծվածային դեպք Երևանում. ըստ տեղեկությունների՝ 28-ամյա իրանցին «Պարս» ռեստորանի մոտ ինքնասպանություն է գործել, ով հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտից ձախ քունքային շրջանի պատռած, արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Արդեն հիվանդանոց են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ֆարիդա Ավշարին էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով Տիգրան Մեծի պողոտայի վրա գործող «Պարս» ռեստորանի դիմաց գարեջրի ապակե բաժակը կոտրել է, իսկ հետո կոտրած բաժակի կտորով մի քանի անգամ հարվածել է ինքն իր ձախ քունքային շրջանին, որից հետո էլ շտապօգնության թիվ 07 խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց: Քննիչ Նազարյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր