211652_close_icon
views-count90634 դիտում article-date 10:32 24-08-2017

Առեղծվածային դեպք Երևանում. մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա և 36-ամյա կանայք, ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ինքնասպանության փորձ են արել

Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննչի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, իրենց բնակարանում վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր