211652_close_icon
views-count82994 դիտում article-date 23:05 06-09-2016

Հասմիկ Պողոսյանի սիրտը կրկին անհանգիստ է․․․

Մոտ երկու ամիս առաջ մամուլում դարձյալ թեժացան Կամերային երաժշտական թատրոնի շուրջ կրքերը։ Սա այն թատրոնն է, որն արդեն 20 տարի է պարբերաբար հայտնվում է ինտրիգների ու տարբեր մութ պատմությունների կենտրոնում։ Միայն 1997-ից 2006 թավակնները այս թատրոնը 8 տնօրեն է փոխել և պարբերաբար հայտնվել կոլեկտիվի ու ղեկավարների տուրուդմփոցի կիզակետում, սակայն այդպես էլ չի ձևավորվել իբրեև մշակութային կայուն և գեղարվեստական ուրույն դիմագիծ ունեցող կառույց։ Կամերային երաժշտական թատրոնի «թուղթ ու գիրը», ինչպես ամիսներ առաջ բնորոշեց մամուլը, այդպես էլ չքանդվեց, ավելին այս անգամ էլ կոծկվեց ոլորտը համակարգող վերադասի՝ Հասմիկ Պողոսյանի ծածկադմփոցով։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ինտրիգներով հայտնի այս տիկնոջ թատերականացված «անհանգստությունն» այս անգամ ավարտվել է նրանով, որ մանրամասնորեն ծանոթանալով ապօրինի, իրականում անձնական դրդապատճառներով թատրոնի տնօրենի կողմից հեռացված աշխատակիցների գրավոր և բանավոր դժգոհությանը, լսելով Գեղարվեստական խորհրդի նախագահի և որոշ անդամների հեռացման գլխավոր դրդապատճառ տնօրենի կամայականությունների մասին, ի վերջո վճռել է «չնեղացնել» իր ՊՈԱԿ-ի տնօրենին։ Ի դեպ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, ով նախարարության Ժամանակակից արվեստի բաժնում մոտ հինգ տարի համակարգել է թատրոնների հետ աշխատանքը, հայտնի է որպես ցանկացած ֆինանսական ու այլ խարդավանքներ թուղթ ու թանաքով քողարկելու «վարպետությամբ»։ Նախարարությունում շշնջում են, թե այս տղան շատ բան գիտի և իրեն նեղացնելու դեպքում ցանկացած քայլի ընդունակ է։ Լավ իմանալով Հասմիկ Պողոսյանի «հնարավորությունները» և ամենակարևորը՝ փողի նկատմամբ սերը, չենք կարծում, թե նա Վարդանչիկի բերանբացությունից վախեցողներից էր, նրան սատարելու պատճառը բոլորովին այլ է։ Վարդան Գրիգորյան նախաձեռնությամբ ու Հասմիկ Պողոսյանի հանցավոր համաձայնությամբ աշխատանքից հեռացված թատրոնի աշխատակիցների՝ նախարարին ուղղված գրավոր դիմում-բողոքներին մեկ ու կես ամիս անց վերջապես պատասխանել են, ավելի ճիշտ ձևականորեն մեջբերել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի տնօրենն է իրավասու նշանակել ու աաշխատանքից ազատել, խրախուսել կամ կարգապահական տույժի ենթարկել։ «Օրինապահ» չինովնիկի դերը վատ կերտած դերասանի նման վերջում խորհուրդ են տվել խախտված իրավունքների համար սահմանված կարգով դիմել դատարան։ Հասկանալի է, որ այս երկարակյաց նախարարուհին օրենքով աշխատելու համար չէ, որ պաշտոնավարում է արդեն 10 տարի, նրա հետ առնչվածները լավ գիտեն, թե ո՞ր օրենքը ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է շրջանցում (հիշենք ամենացցուն օրինակներից գոնե երկուսը՝ Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պետական գնումների ոլորտում արված խոշոր չարաշահումները և գրատապության ոլորտում մսխված գումարների փաստը)։ Ի դեպ, երբ 2006 թ-ին Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Լևոն Աբրահամյանը տնօրենի իրավունքով, աշխատանքային կանոնադրությունը խախտելու համար, աշխատանքից ազատել էր գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին, ի պատասխան տնօրենին էլ հեռացրեց նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը՝ առանց դրդապատճառաներ ու հիմքեր ներկայացնելու ( ի դեպ նախարարի այդ պոռթկմանը չխանգարեց անգամ Լ․ Աբրահամյանի՝ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ազգականը լինելու հանգամանքը)։ Եվ այսպես, ինչու Հասմիկ Պողոսյանն այս անգամ կամայկանություններ թույլ տալու համար իր տնօրենին հեռացնելու փոխարեն /ի դեպ նախարարին մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է Վարդան Գրիգորյանի անօրինությունների մասին, ընդհուպ մինչև թատրոնի միջոցները մսխելու հիմքերով/ նրա կողմն անցավ՝ անգամ փորձ չանելով կանխելու թատրոնի Գեղարվեստական խորհրդի նախագահի ու որոշ անդամների հրաժարականը։ Իրականում կշեռքի նժարին ավելի «ծանրակշիռ» պատճառ կա, նա, ինչը նախարարը ամենից շատն է պաշտում՝ պարզ երեք տառ՝ փ ո ղ։ Իրականում փող լվանալու ևս մեկ հնարավորությունն է, որ դրդել է նախարարուհուն մոռացության տալ ենթակայի կամայականությունները։ Հատկապես, որ թույլ տրված սխաների համար ներում ստանալը Կամերային երաժշտական թատրոնի տնօրենին ավելի է «պարտավորեցնում»՝ այս անգամ ամեն գնով արադարցնել «տիրոջ» սպասումները։ Չէ որ նրա համար կորցնել աշխատանքը, նշանակում է կորցնել ոչ միայն պատիվն ու հարգանքը, այլև «մեծ ջանքերով» ու տարբեր խարդավանքներով ձեռք բերված սեփական բնակարանը / Գայի պողոտա, շ․23, բն. 18 /։ Այսպես էլ ապրում է տիկին նախարարը: ․․․ Թեև շշուկներ կան, որ նրա սիրտն այս օրերին կրկին անհանգիստ է։ Պարզվում է, որ անօրինական նկատողություններով աշխատանքից ազատելու մոլուցքը տարել է ոչ միայն Կամերային երաժշտական թատրոնի տնօրենին, այլև հենց իրեն՝ Հասմիկ Պողոսյանին։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով անօրինական նկատողություն տալու համար նախարար Հասմիկ Պողոսյանին դատի է տվել աշխատակիցը՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։ Ավելին Ա․Աբրոյանը մի հայցով էլ դատարան է դիմել իր ենթակայի՝ նախարարի սիրելի և գլխավոր կեղծարար Կարո Այվազյանի փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը, այս անգա՞մ էլ Հասմիկ Պողոսյանին կհաջողվի ջրից չոր դուրս գալ։ Շշուկներ են պտտվում, որ նա դարձյալ աթոռը կորցնելու վտանգի առաջ է․․․տեսնեք, տեսնենք․․․․․ Հ․ Գ․ Ի դեպ ՄՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին անօրինական նկատողություն տալու գործով վճիռը Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլինի սեպտեմբերի 20-ին։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր